Պատերազմից ավելի քան 3 ամիս անց Հայաստանում ռազմական դրություն է: Էդմոն Մարուքյանը իմ հիշելով հայտարարում էր, որ ԳՇ պետը խնդրել է կապիտուլյացիայի հայտարարությունից հետո 7 օր պահպանել ռազմական դրությունը: Որևէ մեկը հիշում է ինչ եղավ... Էդմոն Մարուքյանը խոստանում էր 7 օրից ռազմական դրությունը հանել, բոլորը ասում էին իշխանությունները խաբում են, որպեսզի երկարացնեն սեփական իշխանության օրերը, Էդմոնը պնդում էր, որ ճիշտ է: Ինչևէ, ռազմական դրությունը միայն դավաճաններին հասկանալի պատճառներով պահպանվում է առ այսօր: Ինձ, Միհրան Հակոբյանին ու էլի մարդկանց մեղադրանք են առաջադրել ռազմական դրության ժամանակ բողոքի ցույց կազմակերպելու մեղադրանքով...
Որտե՞ղ է այժմ Էդմոն Մարուքյանը... Եվրոպաներում վիզը ծուռ ցույց է անում, ներկայացնելով իսկական հային: Եվրոպացիների աչքերում իսկական հայը հենց այդպիսինն է՝ ծիրանի արկղի շուրջ հաղթական պարող, բայց եվրոպական ատյաններում անարդարությունից բողոքող, մենակ, վիզը ծուռ ինչ որ բան խնդրող աշխարհի մեծերից:
Ինչու էի սա գրում, Ռազմական դրությունը սեփական իշխանությունը պահելու համար առանց որևէ բացատրության ամիսներ շարունակ երկարացրած դավաճանների խումբը խոստանում է կազմակերպել արդար ընտրություններ:
Արածեք կովեր, կյանքը կարճ է, ինչպես կասեր Մարկեսը:
Ի դեպ Մարկեսի հայերեն թարգմանությունը, ներառյալ կովերի արածելու վերոգրյալ տողերը, իրականացրել է Ռուբեն Հովսեփյանը: Նույն Ռուբեն Հովսեփյանը ով 2003 թվականին միայնակ դեմ քվեարկեց ՀՀ-ում մահապատժի վերացմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/4211506715544194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել