Երեկ հանրության ուշադրության կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին գրանցված միջադեպն էր, երբ մի խումբ քաղաքացիներ (և ցավոք ոչ բոլորը) նկատելով գլխավոր գերագույն դավաճանի կնոջ ներկայությունը լքեցին դահլիճը:
Այս միջոցին սակայն աննկատ մնաց մի ուշագրավ կետ:
Նույնիսկ հովիկ աղազարյանի մակարդակի ուղեղ ունեցողը պարզ հաշվարկ կատարելով ու 2021-ից հանելով 15-ը կարող է հասնել 2006 թվականին: Եվ ով չգիտի թե այդ շրջանում որ նախկին «թալանչին» էր նախագահում Հայաստանի հանրապետությունում և ում պաշտոնավարության շրջանում է հիմնադրվել հիշյալ նվագախումբը:
Ու ցավալին այն է, որ հաջորդ սերունդների համար «թավշյա, ոչ-բռնի, ժողովրդական հեղափոխության» արտադրանքը համարվող այս իշխանության միակ ժառանգությունը լինելու է Շուշիի ու Արցախի հանձնման ամյկաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել