Telegram ալիքների ադրբեջանցի օգտատերերը Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեծ արշավ են սկսել։
Այսօր նկատեցի, որ Telegram ալիքներից մեկը սոցհարցում է անում՝ փորձելով հասկանալ, թե ՀՀ քաղաքացիներն, ու ընդհանրապես, աշխարհասփյուռ հայությունն ում կցանկանային տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում։ Մի քանի թեկնածուների անուններ կան, որոնց մեջ է նաև դավաճան Նիկոլը։
Քանի որ վերջերս շատ եմ օգտվում Telegram-ի ալիքների տեղեկատվությունից, սկսեցի հետևել նաև վերոնշյալ քվեարկության արդյունքներին։ Ինչ-որ պահից նկատեցի, որ դավաճան Նիկոլի օգտին տրված ձայները սկսեցին մեծ տեմպով ավելանալ։ Սկզբում մտածեցի, որ ֆեյքերի ֆաբրիկաներն են գործի դրվել, բայց հետո տեսա նաև դրա երկրորդ պատճառը՝ ադրբեջանցիների սրտացավությունը։
Մենակ տեսնեք, թե ինչ ջանասիրությամբ են թշնամի օգտատերերը քվեարկում դավաճան Նիկոլի օգտին ու նաև խորհուրդ տալիս միմյանց անպայման օգնել Նիկոլին… Ինչ խոսք, այդպես էլ պետք է լիներ։ Դավաճանն էլ երևի նայում ու ուրախանում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել