Յուրաքանչյուր պետության սահմանադրություն համարվում է դրա մայր օրենքը։ Դրանով երդվում են, դրա վրա հիմնվում են յուրաքանչուր խնդիր լուծելիս։ Իսկ ինչպե՞ս է ի հայտ եկել պատմության առաջին սահմանադրությունը և ովքե՞ր են դրա հեղինակները։

Հասարակական և քաղաքական հարաբերությունները առաջինը սկսել են կարգավորել հին հույներն ու հռոմեացիները։

Հին աշխարհի օրենսդրության ստեղծման մեջ իր մեծ ավանդն է ունեցել սպարտացի Լիկուրգոսը։ Վերջինիս ընդունված է համարել սպարտական օրենսդրության հիմնադիրը։ Նրա ժամանակներում կյանքի բոլոր բնագավառներում ստեղծվել են օրենքներ և կանոններ, որոնց պարտավոր էին հետևել բոլոր բնակիչները։ Այդ կանոնները, որոնք կարգավորում էին մարդկանց՝ միմյանց և իշխանություների հետ հարաբերությունները, դարձել են սահմանադրությունների «նախահայրերը»։ Սպարտայում է դրվել ժողովրդավարության հիմքը, քանի որ օրենքը նախատեսում էր, որ քաղաքական գործիչները պետք է որոշումներ մտածեին, իսկ ժողովուրդն ընտրեր՝ այդ որոշումներից որոնք կյանքի կոչել։ «Ժողովուրդը կունենա բարձրագույն իշխանություն և ուժ». նշվում էր «Մեծ ռետրայում»՝ Սպարտայի հիմնական օրենքում։

Հետագայում օրենքները, դրանց բովանդակություն ու կառուցվածքը փոփոխվեցին և զարգացան, սակայն դա տեղի ունեցավ շատ երկար ժամանակահատվածում։ Աշխարհին առաջին սահմանադրությունը հայտնի է դարձել 1710 թ., սակայն այն չուներ իրավաբանական ուժ։ Ուկրաինացի գեթման Ֆիլիպ Օրլիկը միապետի՝ գեթմանի, և ուկրաինական կազակների միջև համաձայնություն կազմեց։

Հասկանալի է, որ այդ իրավական ակտն այնքան էլ նման չէր այն սահմանադրություններին, որոնց այսօր մենք ծանոթ ենք։ «Սահմանադրություն» անվանումը կորղ առաջին պաշտոնական փաստաթուղթն ստեղծվել է ԱՄՆ-ում։ 1787 թ. սեպտեմբերի 17-ին Ֆիլադելֆիայում ընդունվեց մի ակտ, որը սահմանեց իշխանությունների բաժանումն ու դրանց գործառույթները։ Հետագայում սահմանադրություններ հայտնվեցին նաև Եվրոպայում, մասնավորապես՝ խոսքը Ռեչ Պոսպոլիտայի մասին է։ Սակայն, բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդ սահմանադրությունները երկար կյանք չունեցան։ Օրինակ՝ Ֆրանսիայում սահմանդրությանը «ոչնչացրեց» հեղափոխությունը։ Ռուսաստանում Սահմանադրություն փորձեցին ստեղծել 1730 թ., որ ուղղված էր  ավտորիտար ուժերի սահմանափակմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել