Այս մասին ասվում է նախարարների ընդհանուր հայտարարությունում, որը Twitter-ում տեղադրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, գրում է eadaily.com կայքը:
«Մենք դատապարտում ենք Ռուսաստանում խաղաղ ցույցերի մասնակիցների ձերբակալումը: Այս մարդկանց անհապաղ պետք է ազատ արձակել: ԵՄ-ում մենք բոլորս պետք է վճռականություն ցուցաբերենք և հաստատենք պատժամիջոցները Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ձերբակալությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՌԴ ողջ տարածքով չարտոնագրված ցույցեր են տեղի ունեցել՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որին ձերբակալել են հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա վերադառնալուն պես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել