Ըստ համառորեն օդում կախված լուրերի, առողջապահության նորանշանակ նախարար, իրավաբան Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» աղանդավորական կրոնական կազմակերպության քարոզիչն է։ Եթե տիկինը կիսում է ամուսնու հայացքները հավատքի հարցում, ստացվում է՝ աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս աղանդավոր հավատացյալը:
Նրա ամուսինն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որի առաջին տեղակալն էր ինքը, ունեն ընդհանուր բիզնես շահեր և շատ մտերիմ են:
Իսկ դուք ասում եք կոռուպցիա, կոռուպցիոն կոմիտե, հովանավորչություն, բիզնես, տնտեսական շահեր, ընկեր, խնամի, բարեկամ...
Հավանաբար նախկիններն են այդ աղանդավոր քարոզիչին ու անհավատ նախկին նախարարին ծանոթացրել և ստիպել բիզնես շահեր ունենալ, կնոջ կարիերայով զբաղվել:
Ես նաև այս ամենից սորոսի վաստակների հոտ եմ առնում՝ զգում եմ...
Чую я их на сквозь...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել