Panorama.am-ը գրում է․

«Իրավական առումով թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի պարզաբանումները ինձ համար բավարար էին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փատաթղթին, ըստ որի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է։

Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանը այդ փաստաթղթի առնչությամբ քննարկումներ չի ունենալու, Ալեն Սիմոնյանն արձագանքեց` իմաստ չկա։

«Հիմա ով ինչ ասի, պիտի վազենք ու խորհրդարանում քննարկե՞նք»,- նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ փաստաթղթի վրա առկա էր նաև ստորագրություն, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց՝ նշելով, որ ինքն Արարատ Միրզոյանի հետ անցած կյանքի փորձ ունի, վերջինս իր գործընկերն է, իր զինակից ընկերն է։

«Մինչև իր կողմից այդ թղթի մեկնաբանելն էլ ինձ համար ամեն ինչ պարզ էր, ու ես վստահ եմ, որ մարդիկ, որոնք փորձում են դա շահարկել, վերջին ժամանակահատվածում սխալ մարտավարություն են ընտրել ու մարդկանց կիսաճիշտ ինֆորմացիայով գժվեցրել են։ Մարդիկ արդեն չեն հավատում»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել