Գլոբալ աշխարհը և տարածաշրջանային ծանր քաշային խաղացողները շատ դաժան մրցակցային պայմաններում և խաչվող շահերով գծագրում և կառուցում են հարավային կովկասի երկարաժամկետ քաղաքական և անվտանգային կոնստրուկցիան: Այս դաժան մրցապայքարում շահառու գեոքաղաքական բևեռները ունեն, թե հորիզանական, թե ուղղահայաց և, թե խաչվող շահեր: Այս սուպերվտանգավոր և հայկական շահի ուղղակի փոշիացման վտանգը, ոչ թե տեսական այլ այլևս իրականություն է դառնում, քանի որ այսօր պետական մակարդակով հայկական շահը ներկայացնողների մտավոր, մասնագիտական, բարոյական և ամենակարևորը քաղաքական պոտենցիալը ծայրաստիճան կերպով չի համապատասխանում այս քաղաքական և անվտանգային ռեալությանը դիմակայելու ծանր մարտահրավերին:
Մեր երկրում կա մեկ մարդ, ով պետք է հասկանա, որ կամ կապիտուլացվածի հոգեբանություն է արմատավորվում մի ողջ ժողովուրդի մոտ, կամ վաղ, թե ուշ և որքան ուշ այդքան վատ, կապիտուլացվելու է կապիտուլացիա ստորագրողը: Նրա «թիմակից-ուսապարկերի» նոսր թշվառ բանակը ևս պետք է հասկանա, որ թշվառ քաղաքական ֆորմա և սին աջակցությունը իրենց առաջնորդին ոչ միայն կործանարար է հենց իրենց համար, այլ նաև երկրի որտեղից քաղաքական դրդապատճառներով փախուստը օր օրի անհնարին է դառնալու:
P.S. Չկա և չի կարող լինել այլ քաղաքական օրակարգ, բացի «մեծ քաղաքական աղբահանությունից», այստեղ է պետության պահպանման միակ բանալին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել