Մի հարց տամ հասարակության մեջ «բոլորն են մեղավոր» կամ «բոլորն են ծախել Արցախը» թեզերի սիրահարներին՝ արդյոք դուք ունակ եք պարզագույն տրամաբանական կապեր տեսնելու թե ոչ 
Թվարկեմ գործընթացների հերթականությունը՝
 Սառը պատերազմի արդյունքում հաղթեց արևմուտքը և փլուզվեց ԽՍՀՄ, հետխորհրդային երկրները ստացան անկախություն և Արցախյան հակամարտությունը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի:
 Մի խումբ նվիրյալ հայեր կազմակերպեցին ինքնապաշտպանական գործողություններ, ձևավորեցին բանակ և հաղթեցին նյութական, ֆինանսական և ռազմական առումով մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամուն: Այդ նվիրյալ հայերը պատերազմի ընթացքում կորցրեցին իրենց հարազատներին, բարեկամներին և մարտական եղբայրներին, սակայն կարողացան ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը և ստեղծել երկրորդ անկախ հայկական պետությունը՝ Արցախի Հանրապետությունը:
Եթե կհարցնեք, թե ինչո՞ւ էին նրանք նվիրյալներ, պատասխանեմ՝ որովհետև այդ ժամանակ չկար դեռ կանոնավոր բանակ և նրանք շատերի նման ունեին հնարավորություն խուսափել պատերազմական գործողություններին մասնակցել: Բայց իրենք ոչ միայն մասնակցեցին, այլ նաև իրենց վրա վերցրեցին ամբողջ պատասխանատվությունը և ղեկավարեցին մեր գոյամարտի պայքարը:
 Մեկ այլ անձնավորություն՝ անունը չնշեմ, պայմանական ասենք լրագրող, այդ նույն ժամանակահատվածում՝ 1993-1994թ.-ին, լինելով չափահաս (18+ տարիքի) խուսափում է մասնակցել մարտական գործողություններին:
 1997 թ.-ին Հայաստանի նախագահը հրապարակավ հայտնում է Արցախի հակամարտության փուլային տարբերակով լուծման առաջարկի մասին, այսինքն 1992-1994թթ-ին արյունով ազատագրված տարածքների՝ 7 շրջանների անվտանգության երաշխիքների դիմաց միակողմանի հանձման մասին, առանց Արցախի կարգավիճակի հարցի որոշման: Նա նաև պնդում է, որ եթե մենք դա չանենք, ապա առնվազն 2-4 տարիների ընթացքում կսկսվի նոր պատերազմ և մենք կկորցնենք ամբողջը:
պատերազմի ժամանակ ծառայությունից խուսափած լրագրողը, պաշտպանում է 1997թ.-ին ՀՀ նախագահի կողմից հնչեցրած գաղափարները, գրելով հոդված, որում ասում է, որ ըստ իրեն մենք՝ հայերս, մեր հողերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշի հողերին, և չի հավատում, որ որևէ կերպ հնարավոր է այնպես անել, որ այդ հողերը չտանք:
Բայց այդ մի խումբ նվիրյալները, որոնք հաղթել էին պատերազմը, մերժում են Հայաստանի նախագահի կողմից առաջարկված հողերը փուլային հանձնելու հակամարտության լուծման տարբերակը: Հեռացնում են նրան զբաղեցրած պաշտոնից, և իրենք վերցնում իշխանությունը Հայաստանում:
1 տարի անց՝ հոկտեմբերի 27-ին, ԱՄՆ-ի Պետքարտուղարի տեղակալի հետ Արցախի հակամարտության բանակցություններից 1-2 ժամ անց, մի խումբ ահաբեկիչներ, ովքեր մի քանի անգամ կասկածելի այցեր էին ունեցել Թուրքիա, մտնում են ԱԺ շենք ու գնդհակարում են այդ նվիրյալ տղաներից ամենաուժեղին՝ ՀՀ Վարչապետ Վազգեն Սարգսյանին և նրա քաղաքական թիմի մի մասին: Այդ նույն օրը՝ նախկին նախագահի կողմանիցները, այդ նվիրյալ տղաներից մյուսին պահանջում են գործադիր իշխանությունը հանձնել իրենց: Այդ պահանջը մերժվում է, ահաբեկիչները ձեռբակալվում են:
 Այդ նվիրյալ հայերը կարողանում են պահել իշխանությունը 20 տարի, որի ընթացքում՝ ի հեճուկս նախորդ նախագահի կանխատեսումների, չի սկսվում պատերազմ, որովհետև նրանք 20 տարի կարողանում են պահպանել ռազմական բալանսը կողմերի միջև, չնայած նրան, որ Բաքուն ուներ մեծ նավթային ու գազային պաշարներ:
Այդ ամբողջ 20 տարիների ընթացքում նախկին իշխանությունները (էն նույն իշխանության ներկայացուցիչները, որ 1997թ.-ին առաջարկում էր փուլայինով Արցախի հարցը լուծել) և արևմուտքից տարբեր գռանտներ ստացող օտարերկրյա գործակալական ցանցը ամեն կերպ, տեղին և անտեղին վարկաբեկում էր այդ նվիրյալներին, հասարակության աչքերում ատելություն սերմանելով նրանց հանդեպ: Այդ նույն գործին էր լծված նաև այն 1993-1994 թ-ին պատեազմի մասնակցությունից խուսափած լրագրողը՝ փուլային տարբերակով հողերը հանձնելու նախկին Նախագահի կողմնակիցը:
Տարիներ անց համացանցում հայտնվեց տեղեկատվություն, որ թուրքական հատուկ ծառայությունները ունեցել են «Ալթայ» կոչվող գաղտնի գործողությունների ծրագիր, որի նպատակն էր պառակտում մտցնել հայ ժողովրդի մեջ և վարկաբեկել ու ատելություն սերմանել հայ ժողովրդի սրտերում Արցախյան ազատամարտը ղեկավարած նվիրյալ հայերի նկատմամբ:
 2008թ.-ին վերը նշված անձիք և ուժերը փորձում են իրականացնել իշխանափոխություն և զավթել իշխանությունը, սակայն նրանց դա չի հաջողվում: Այդ գործողությունների ընթացքում զոհվում է 10 մարդ (որոնցից 2-ը ոստիկան), վիրավորվում են հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ ևս հարյուրավոր ոստիկաններ: Իշխանափոխության փորձը տապալվում է:
Սակայն՝ այդ նույն ուժերին ստացվում է իրականացնել իշխանազավթում 2018 թ.-ին: Իշխանության է գալիս այն նույն լրագրողը: Նվիրյալ հայերը հեռացվում են իշխանությունից: Հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ աջակցումն են այդ պրոցեսին: Հայաստանի թշնամի երկրի ղեկավարն էլ հրճվելով էտ ամեն ինչից հույս է հայտնում, որ այ հիմա շուտով կլուծվի Արցախի հարցը ի օգուտ իրենց: Նաև անթաքույց նշում, որ ինքը ևս ունեցել է իր բավականին զգալի ներդրումը Հայաստանում կատարվող իշխանափոխության պրոցեսում:
1️⃣1️⃣ Իրենց նոր կոչող այդ հին իշխանությունը, 2,5 տարիների ընթացքում փչացնում է մեր բանակցային դիրքերը և մեր ռազմական դաշնակիցների հետ հարաբերությունները, քանդում պետական ինստիտուտները և պետականության պաշտպանության հենասյուները, պառակտում հասարակությունը և խախտում 20 տարի պահված ռազմական բալանսը:
Նոր հեղափոխական իշխանության գլուխ հանդիսացող լրագրողը 2018թ-ին սեպտեմբերի 28-ին հանդիպում է թշնամի երկրի ղեկավարի հետ և պայմանավորվում երկկողմանի օպերատիվ կապ ստեղծելու մասին, որի դիմաց փաստացի հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո մեր ձեռք բերված դիվանագիտական հաղթանակից:
 Ուղիղ 2 տարի անց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսվում է պատեազմ, լրագրողը թույլ չի տալիս էն նվիրյալ տղերքին ու նրանց հետ կռված, 1991-1994թ-ին հաղթած գեներալներին լիակատար մասնակցություն ունենալ պատերազմում: Պատեազմը 1993-1994 թ-ին կռվից խուսափաց լրագրողը և նրա կողմից նշանակված պաշտոնյաները վարում էին շատ անկազմակերպ և ակընհայտ թերացումներով (մեղմ ասած): Արդյունքում Հայաստանը պարտվում է, զոհվում են մոտ 5000 հայորդիներ, հարյուրավորները հայտնվում են գերության մեջ, ողջ հայությունը հայրենազրկվում է՝ կորցնելով Արցախի Հանրապետությունը, իսկ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը:
Պատերազմից անմիջապես հետո թշնամու ղեկավարը հրապարակային հայտնեց, որ ինքը հաղթել է էն 90 ականների նվիրյալ ուժեղ հայերին, այլ ոչ լրագրողին:
Պատերազմից հետո մամուլում հայտնվում է 2016թ-ի գաղտնալսված ձայնագրություն, որում նախկին իշխանության ղեկավարին՝ էն նվիրյալ տղերքից մեկին, թշնամու կողմից առաջարկվել է 5 մլրդ դոլլարով վաճառել Արցախը, որը նվիրյալ տղու կողմից մերժվել է:
Հայտնվում են տարբեր վկայություններ, այդ թվում բարձրաստիճան նախկին պաշտոնյաների շուրթերից, ըստ որի նմանատիպ առաջարկ արել են նաև նոր իշխանության գլուխ հանդիսացող լրագրողին, իր կողմից ստեղծած օպերատիվ կապի շրջանակում շփումների ժամանակ:
Մինչ այս պահը լրագրողը դեռ շարունակում է պաշտոնավարել:
Հիմա այսքանը կարդալուց հետո կրկին հարց տվեք ինքներտ Ձեզ թե ո՞վ է մեղավոր և ո՞վ ծախեց Արցախը ու Հայաստանը......
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել