Ուզո՞ւմ է արդյոք Ալիևը Նիկոլի հրաժարականը։
2003-ից 2012 թվականներին «Բարսելոնա» ակումբն ունեցել է 2 մարզիչ՝ Ռայկարդը և Գվարդիոլան: Նույն ժամանակահատվածում Մադրիդի Ռեալը փոխել է 10 մարզիչ: Միայն պատկերացրեք՝ 10 մարզիչ:
Կուզենայի՞ն Բարսելոնայի մարզիչները, որ Ռեալի մարզիչներն այդքան հաճախ փոխվեին: Իհարկե ՈՉ: Քանի որ, եթե քո պրինցիպիալ հակառակորդ մարզչին դու ջախջախում ես, քեզ բոլոր առումներով ձեռնտու է նրա երկար պաշտոնավարումը, որովհետև նոր մարզիչը նաև նոր տակտիկա է, նոր տրանսֆերներ և նաև նոր հոգեբանական ստարտ: Հիշեցնեմ ուղղակի, որ Չելսին նվաճեց իր միակ Չեմպիոնների լիգայի գավաթը, երբ սեզոնի մեջտեղում պաշտոնանկ արվեց Վիլաշ Բոաշը, նշանակվեց Դի Մատեոն, Չելսին էլ չէր համարվում ոչ մի տեսակի ֆավորիտ:
Ըստ այդմ, Նիկոլի պաշտոնավարումը հիմա ձեռք է տալիս միայն Ալիևին և «իշխող» ուսապարկերին: Ալիևը երազում է, որ Նիկոլը մեխի ինքն իրեն այդ աթոռին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/4876425459098747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել