Աշխարհն աշխարհով, Հայաստանն իր առօրեական կենսական լուրջ հարցերով․ վաղը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը՝ իր հարակից օրենքների փոփոխությունների 22 փաթեթներով հանդերձ։
Հիշեցնեմ, որ նախորդ տարի այս նախագիծը հապաղեց մտնել լիագումար նիստերի օրակարգ իր բազում խնդրահարույց դրույթների պատճառով, քանի որ առաջացրել էր նաև ակադեմիական, ուսանողական և այլ շահառուների զայրույթը։ Լիազոր մարմինը խոստացել էր հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիտարկումներն ու առաջարկները, բայց․․․
Առայժմ մեկ բան կասեմ միայն՝ այս նախագիծը «ԼՈՒԾՈՒՄ» Է մեկ խնդիր՝ Երևանի պետական համալսարանի գլուխկոտրուկը, այս նախագիծն ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ստեղծում է բոլոր բարենպաստ պայմանները՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնելով օրվա կառավարության ձեռքի անձնական օգտագործման գործիք։ Այս նախագիծը ո՛չ բարձրագույն կրթության, ո՛չ էլ, առավել ևս, գիտության մասին է։ Հերթական թոզը, որ փչվում է մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն, ուղղված կրթությանն ու գիտությանը։
Նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթները կարող եք ուսումնասիրել կից հղմամբ (այստեղ
Հ․Գ․ Նկարում տեղադրված նախագծի պատմության մեջ տեսնում եք, որ այն որևիցե փոփոխության չի ենթարկվել այս ամբողջ ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել