Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարայի շրջանում հայկական գերեզմանատան տեղում կառուցվող ռեստորանի հարցը շատ փակագծեր բացեց: Հերթական անգամ պատռվեց Թուրքիայի իրական նողկալի դիմակը: Քանի գնում, համոզվում եմ, որ թուրքին ժամանակը ի զորու չէ դաստիարակել, նա ոնց կար արյունարբու գիշատիչ կենդանի, այդպես էլ կմնա: Իզուր չէ, որ եվրոմիության ինտեգրման հարցերով զբաղվող շատ փորձագետներ եկել են այն կարծիքի, որ կան ազգեր, որոնց մոտ ընդհանրապես բացակայում է հումանիզմ հասկացողությունը: Մենք միանշանակ կարող ենք ասել, որ այսօրվա թուրքական իշխանությունը ոչ մի բանով չի տարբերվում երիտթուրքերից, ուղղակի հիմա միջազգային պրեսինգն ավելի ուժեղ է, քան 1915 թ.–ին: Աստված մի արասցե, եթե միջազգային կառույցները մի փոքր թուլացնեն իրենց վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ, մենք կտեսնենք, թե ինչպես են պատռվում եվրոինտեգրման տենչով տառապող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների դիմակները: Նույնիսկ նացիստական Գերմանիայում այսպիսի դեպքեր չեն գրանցվել, երբ մարդկանց ոսկորների վրա ռեստորան են կառուցում, երբ ռեստորանի շինարարության աշխատակիցներն այդ ոսկորները հավաքում և նետում են աղբը: Ինչպե՞ս կարելի է սա համարել նորմալ երևույթ, չէ՞ որ դաժանությունն էլ ունի չափ ու սահման: Ակամայից հիշեցի Թուրքիայի հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլըին և նրա ցինիկ արտահայտությունը, որը նա արել էր հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող իր ծրագրում` հյուրընկալելով «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշին և ասել էր հետևյալը. «Կթքեմ նրա երեսին, ով կասի, որ 15 թվականի դեպքերը ցեղասպանություն են»: Եվ պատկերացնո՞ւմ եք, դա ասում է թուրքական ինտիլիգենցիայի ներկայացուցիչը, իսկը տեղն է ասելու` «Այ վիժվածք, փոխանակ քո նախնիների վանդալիզմից ամանչելով ներողություն խնդրեիր հայ ազգից, դու դեռ պատրաստվում ես մեր երեսին թքել…, դուք այնքան ստոր եք, որ մարդկանց դիակների վրա ռեստորան եք կառուցում, արդյո՞ք դա չի վկայում այն մասին, որ դուք, եթե հնարավորություն լիներ, պատրաստ եք ևս մեկ անգամ անել այն, ինչ արեցին ձեր տականք պապերը»: Ի դեպ նշեմ, որ այս մարդու ձեռքում են Վանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիների սեփականաշնորհման վկայականները…
Հ.Գ. 2015 թ.-ին լրանում է ցեղասպանության 100 տարին: Մենք պետք է հասկանանք, որ մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, մենք պետք է անհնարինն անենք, որպեսզի վերջապես վերջակետ դնենք այս ամբողջ պատմության վրա: Թուրքերը պետք է վերջապես հասկանան, որ մենք մեզանից ուժ ենք ներկայացնում: Ամեն ինչից բացի, դրանով մենք երաշխիք կստեղծենք մեր գալիք սերունդների ապահովության համար: