Tert.am-ը գրում է․
Հունվարի 11-ից Բահրեյնն իր օդային տարածքը կբացի Կատարի համար, հայտնում է Reuters լրատվական գործակալության էմիրությունների ծառայությունը:
Սա տեղի է ունենում երեքշաբթի օրը կայացած գագաթնաժողովում հնչած հայտարարությունից հետո, այն մասին, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը վերականգնելու են Կատարի հետ առևտրական և զբոսաշրջանային հարաբերությունները: Արաբական չորս երկրները 2017 թվականին խզել էին Կատարի հետ հարաբերությունները՝ նրան մեղադրելով իսլամական ծայրահեղական խմբավորումերին աջակցելու համար:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը գագաթնաժողովի ընթացքում ասել էր, որ չորս պետությունները պայմանավորվել են վերականգնել Կատարի հետ բոլոր կապերը, որոնք խզվել էին Դոհայում` ահաբեկչությանը սատարելու մեղադրանքների պատճառով: Կատարը, իր հերթին, հերքել էր այդ մեղադրանքները և նշել, որ էմբարգոն նպատակ ունի զսպել իր ինքնիշխանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։