Ժողովուրդ ջան եկա կիսվեմ իմ փոձով Flyone Armenia ի մասին, դե իհարկե հիմա կգան կասեն, էդ իրանք չեն, էդ եսիմով ա վերցրել վարձով, բլա բլա բլա․․․․
Նախ թռնելուց երկու անգամ հետաձգվեց, իսկ հիմա հետ ենք ուզում գանք Հայաստան, բայց մի անգամ հետաձգվեց11:30 ից մինչև 12:50, հետո նստեցրեցին ու օդանավի մեջ մի ժամ սպասելուց հետո ասեցին, որ իջացնում են, բայց մի հատ լսեք, թե ինչի համար։ Ուրեմն պարզվում ա օդանավի ակը փչացած ա, ու ամենավատը էն ա, որ ակ չկա Հուրգադայում, + ինչ որ տեխնիկական թիմ էլ չկա , ես ասում եմ էն, ինչ լսել եմ իմ ականջներով օդանավի մեջ ու անձնակազմի կողմից։ Հիմա մեզ բերել են ստերիլ տարածք, ու էս տարածքը փակ ա, չկա ջուր, ուտելիք, նույնիսկ գումարով ոչինչ չես կարա գնես։
Լավ, չեմ ուզում ձեզ ձանձրացնեմ, ուղակի կիսվում եմ իմ շատ վատ փորձով Flyone Armenia օդանավի հետ կապված, ու որ ասում են մենք կապ չունենք տվել ենք վարձով, էդ էլ ա աբսուրդ։
Բոլորն էլ ինչ որ իր վարձով տալուց առաջ նախ մինիմում ստուգումներ են անում, ձեր դեպքում երևի էդ օպշնը չունեք։
Ի դեպ, Flyone Armenia տվեք ձեր օդանավը ինձ, եթե էդքան հեշտ ա վարձով տալը։
Թարմացում։
Բազում տեղեր զանգել բողոքելուց հետո, 3 ժամ հետո տվեցին ջուր, իսկ քիչ առաջ փոքր բրդուճներ։ Ասում են դեռ մի 5 ժամ էլ էստեղ ենք լինելու, եսիմ, էդ փչացած մասը պետք ա բերեն, փոխեն․․․․
Իրականում ամեն բան ավելի տխուր ա, քանի որ մեր հետ կան շատ երեխեք ու նաև հատուկ կարիք ունեցող երեխա, որին նման պայմաններում պահելը, ուղակի անընդունելի ա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



