«Ռոսավիացիա»-ն հայտնում է, որ Smartavia ավիաընկերության Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթը, որը Սև ծովի վրա վթարային ազդանշան էր տվել, բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։
«Սոչիից Արխանգելսկ չվերթն իրականացնող Smartavia ավիաընկերության Boeing 737-800 օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ մեկնման օդանավակայան, նախնական տվյալներով՝ օդանավում առկա տեխնիկական անսարքության պատճառով»,- նշվում է «Ռոսավիացիա»-ի հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



