ԹՐԻՓՓ համաձայնագրի տեքստը հրապարակել են, ավելի խայտառակ պայմաններ Հայաստանի համար երևի չէր էլ կարելի պատկերացնել։ Միակ հուսադրող կետը նա է, որ սա դեռ նախաստորագրվել է, որ թե ստորագրվել։ Մի քանի կետ նշեմ՝
- Հոդված 9-ով, ստեղծվող կազմակերպությունը Հայաստանում ստացած շահույթից (76%-ից) հարկ չի վճարելու
- Հոդված 5 ա), Հայաստանը պարտավորվում է համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրարկումը։ Եթե մեր ինքնիշխան ճանապարհնա, էլ ի՞նչ օրենսդրական փոփոխություն
- Հոդված 5, 3, Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը։ Այսինքն Կազմակերխության տնօրինության որոշումները գերակա են լինելու ՀՀ օրենքներից
- Հոդված 7, Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։ Ստացվումա միայն արտակարգ իրավիճակներում օրինակ ՀՀ ոստիկանությունը իրավունք ունի խառնվելու
- Հոդված 8, փաստացի կատարվում է Ալիևի պահանջը, սահմանին հայ սահմանապահներ ու մաքսավորներ չեն լինելու, լինելու են մասնավոր կազմակերպության աշխատակիցներ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=27561602406758078&id=100000050671936&mibextid=wwXIfr&rdid=irvU71NAvalILsbV#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



