Շատ լավ ռուսական ասացվածք կա`անտառը անվերջ կրճատվում է, փոքրանում, սակայն ծառերն, այնուամենայնիվ, քվեարկում են կացնի օգտին: Կացնի օգտին, որովհետև նրա բռնակը փայտից է, ու ծառերը մտածում են՝ կացինն էլ իրենցից է:
Պողոսներ, դիմում եմ ձեզ, չնայած չեմ կարծում, որ կհասկանաք`ասածս ինչ կուսուցանե: Կարող եք ասել այս թավշյա մոլորությունից հետո ի՞նչ է փոխվել ձեր կյանքում: Չէ, ձեր կյանքում ոչինչ չի փոխվել, այսինքն՝ դուք ինքներդ չեք փոխվել, որովհետև դուք չունեք արժեհամակարգ, չունեք սեփական կարծիք ու, վերջապես, չունեք սեփական ԵՍ։ Դուք չունեք գաղափար, չունեք պատմություն, չունեք հայրենասիրություն, ձեզ համար լավ է այն, ինչ հասարակությունն է թելադրում: Դուք ատում եք բոլոր այն մարդկանց, ովքեր խելացի են, տաղանդավոր են, ովքեր ունեն իրենց սեփական ԵՍ-ը: Դուք սիրում եք միայն ձեր նման պողոսներին: Ու այսօր ձեր նմանների շնորհիվ մենք մնալու ենք առանց Արցախի, առանց Սյունիքի ու առանց հայրենիքի։
Ձեր նմանների պատճառով մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, մեր ավանդույթները, մեր հայի պատմությունն ու, վերջապես, միմյանց սիրելն ու հարգելը: Դարձի եկեք, մոլորված պողոսներ, արթնացեք, ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն հայրենիք նվիրելու համար էր կիրթ ալիևին։ Հասկացեք վերջապես, նախկին, ներկա, սև, սպիտակ, ԱԶԳ, ոչնչանում ենք, կորցնում ենք մեր երկիրը։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞ր երկրի համար ենք պայքարում, որ դառնանք իշխանություն, այն երկրի, որը շուտով ամբողջությամբ կնվիրաբերենք թուրքի՞ն:
Հայ ազգի ապագայով մտահոգ մարդիկ, եկեք համախմբվենք ու մոլորյալ պողոսներին դարձի բերենք, հենց այդ ժամանակ կունենանք առողջ ու ամուր պետություն: Ու վստահ եղեք՝ հենց այդ ժամանակ ոչ մի իշխանություն, առավել ևս՝ անհատ չի կարող մոլորեցնել ազգս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1328229810868130&id=100010433703964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել