Եթե դուք ունեք պատրանք ադրբեջանցիների հետ համատեղ խաղաղ և ապահով բնակեցման կամ շփման վերաբերյալ, երևի անիմաստ ա ձեզ պատմել հազարավոր հայատյացության դրսևորման դրվագների մասին, խոշտանգումների, սպանությունների, վայրագությունների մասին։
Անիմաստ ա բացատրել այդ հայատյացության հիմքերը ու պատճառները, որոնք ոչ մի տեղ չեն կորել նոյեմբերի 9-ից հետո, այլ հակառակը՝ վախը անցել է և ինքնավստահության ու անպատժելիության զգացողություն առաջացել իրենց մոտ։
Բայց ժամանակը, հանգամանքները ու նոր գալիք բախումները ձեզ, ցավոք, պրակտիկ դաս կտան։ Կհամոզվեք, որ սխալվել եք, գուցե նույնիսկ սեփական մաշկի վրա դա զգալով։
Բայց, ամեն դեպքում, զգոն եղեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել