Հայրենակիցնե´ր: Ձեր մտքով գեթ մի վայրկյան անցնու՞մ է, որ ձեզ, մեզ, բոլորիս այդ մի որկրամոլ անգրագետը անգամ շան տեղ չի դնում:
Ոչինչ չի հարցնում: Թղթեր է ստորագրում, պարտավորություններ ստանձնում, բսնակցությունների գնում, գաղտնի շփվում, գաղտնի և միանձնյա որոշում և համաձայնում, հազարամյա պատմություն ոչնչացնում, միլիոնավոու նախկին և ներկա հերոսների արյուն ջրում լուծում, հայրենիք կործանում:
Երկիրը համարում է Ենոքավանի իր բոստանը և վարում, ցանում, կտորներ է նվիրում, ավիրում է, այրում և տակը ռումբ դնում` ինչպես կվարվեր Ենոքավանի իր անասնագոմի հետ:
Դուք դա նորմա՞լ եք համարում:
Դուք չեք գիտակցու՞մ, որ Հայաստանը ձեր տունն է, ձեր ծնողներն են այստեղ թաղված: Որ ձեր տունն է նա նվիրում, վերաձևում և սափրում:
Ձեր տունը ձեզ հետ է տալիս, առանց ձեզ է տալիս, ձեր կանանց, ամուսիններին, նախնիներին, երեխաներին ու ծնողների գերեզմանները հետն է տալիս:
Ու ձեզ չի հարցնում:
Անգամ շան տեղ չի դնում:
Հայաստանն իր համար Ենոքավանի իր անասնագոմն է:
Որովհետև դուք եք դա նրան թույլ տվել:
Որովհետև դուք եք դա նրան թույլ տալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել