168.am-ը գրում է․

Թուրք գիտնականները սարք են մշակել, որը կարող է 10 վայրկյանում COVID-19 ախտորոշել, հաղորդում է Բիլկենտի համալսարանի կայքը: Diagnovir սարքի գործողության սկզբունքը հիմնված է ոչ թե նմուշների վերարտադրության, այլ օպտիկական հատկությունների վրա։

Թեստավորման համար օգտագործվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի նմուշը, ապա այն խառնվում է հատուկ լուծույթով և տեղադրվում սարքի մեջ:

«Պաթոգենները հայտնաբերվում են տասը վայրկյանի ընթացքում ՝ ֆլուորեսցենտային ազդանշանի դինամիկ ընդունման միջոցով։ Գործընթացը կատարվում է հարուցիչների հայտնաբերման միկրոսխեմաների միջոցով, որը մշակվել է հատուկ բիոսենսորի համար», – պարզաբանում են հետազոտողները։

Նախակլինիկական հետազոտությունների ժամանակ սարքը ցույց է տվել կորոնավիրուսի հայտնաբերման 99 տոկոսանոց արդյունավետություն, ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել