Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված ազգադավն արդեն 2,8 տարի է՝ զբաղված է ՀԱԵ-ի զրպարտությամբ և հալածանքով։ Իշխանատեղափոխությունից անմիջապես հետո, հույսը դնելով հետհեղափոխական էյֆորիայի վրա, սրան սպասրկող մանկլավիկները, աղանդավորները և ծպտյալ աղանդավորները սկսեցին հակաեկեղեցական շարժում, որը տապալվեց։

Վերջին շրջանում, հատկապես խայտառակ կապիտուլյացիայից հետո, երբ Էջմիածնի և Կիլիկիո կաթողիկոսները պահանջեցին դավաճան Նիկոլի հրաժարականը, վերջինիս սատարողները, նույն աղանդավորները, որոշ այլասերվածներ և ժեխը սկսեցին կրկին թիրախավորել ՀԱԵ-ն և կաթողիկոսին։

ՀԱԵ-ի և կաթողիկոսի նկատմամբ դավաճան Նիկոլի ատելությունը հիմնականում պայմանավորված է նաև հենց նրա աղանդավոր լինելու հետ, որը նա հերքում է։ Ընդամենը մի քանի փաստ, և Նիկոլի կեղծ հերքումները հօդս կցնդեն, ինչպես իր բոլոր կեղծիքները և ստերը։

Մի կողմ են դնում նաև այն, որ Նիկոլին շրջապատողներից և նրա կողմից պաշտոն ստացածներից շատերն ուղղակի ծաղրում են Աստվածաշունչը (առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը) կամ էլ աղորքը (նախկին ԿԳՄՍ- ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը) և այլն։

Թուրքի կողմից նսեմացված Նիկոլի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ ոչ հաճախակի վերջինս իր էջում կիսվում է աղանդավոր քարոզիչներից մեկի՝ Վահե Պետրոսյանի էջում տեղադրված նյութերով։ Օրինակ՝ սույն թվականի հունիսի 25-ին վարչապետի աթոռում զմռսվածն այդ անձի կողմից մարտի 9-ին կատարված գրառումներից մեկով է կիսվել իր էջում (տե՛ս կոլաժը)։ Ու սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլն իր էջի մի քանի հարյուրհազարավոր հետևողներին գովազդում է այդ աղանդավորին՝ տեղադրելով դրա նյութերը և գրառումները։ Հավելեմ, որ այդ աղանդավոր քարոզչով վերջին արցախյան պատերազմի ժամանակ հետաքրքրվել էր նաև ԱԱԾ-ն՝ խորհուրդ տալով մարդկանց այդ անձին բանակի մասին տեղեկություններ չտրամադրել (տե՛ս կոլաժը)։

Զավեշտ է, բայց Նիկոլի սիրելի աղանդավոր քարոզիչն այնքան էր ակտիվացել այդ օրերին, որ նույնիսկ Նիկոլին ենթակա ԱԱԾ-ն էր ստիպված գործի անցել նրա այդ կասկածելի գործունեությունը կանխելու ուղղությամբ։
Այս ամենից հետո, եթե որևէ մեկի մոտ կասկած մնաց, որ Նիկոլն աղանդավոր է և ամեն ինչ անում է մեր 1700-ամյա եկեղեցին քանդելու և վարկաբեկելու ուղղությամբ, ուրեմն այդ մարդու հետ ավելորդ է խոսել։ Չի կարող ոչ աղանադավորը աղանդավորի քարոզները տարածել։

Ի դեպ, Նիկոլը նաև հայտնի որպես «Աստվածաշունչ»-ը խմբագրող, երբ միջից ուղղակի հանում է իրեն ոչ ձեռնտու հատվածները։Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել