Ինձ ասացեք, խնդրեմ, սա գաղտնիք է ումի՞ց և ի՞նչ նպատակով: Ինչպե՞ս կարող է դա համարվել գաղտնիք, եթե դրան, վստահաբար, տիրապետում է թշնամին: Այսինքն՝ դա գաղտնիք է մեր հասարակությա՞ն համար:
Եթե դա գաղտնիք է ռազմական և անվտանգային դրդապատճառներից ելնելով, որին այլևս տիրապետում է մեր թշնամին, ապա հանրային, անվտանգային և քաղաքական ներգործությունը ճշմարտության բացահայտման առումով հենց մեր պետությունն ինքն է սահմանափակում: Ո՞րն է իմաստը այդպիսի գործելաոճի, եթե ոչ բացառապես իշխանությունների քաղաքական ապահովագրումը և վախը իրականության բացահայտումից: Նրանք ոչ միայն չեն հասկանում անբարոյականությունը իբր անվտանգության շղարշով պարուրելու վտանգը, այլ նաև չեն հասկանում մեղքի և փաստացի դավաճանական անգործության պատասխանատվության բեռը իրենց վրա: Անկախ նրանից, թե կմնան իշխանության ևս մի քանի օր կամ ամիս, միևնույն է, այլևս դատապարտված են թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես և թե՛ դատապարտվելու են քրեաիրավական ողջ խստությամբ:
Հ.Գ. Վախեցեք ձեր պատճառով իրենց զոհված երեխաների մասունքները խելագարված ման եկող և իրենց ձեռքով իրենց օջախները հրին տվող հայ մարդկանցից: Այս նզովքը անժամկետ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել