Մի քիչ փաստեր, որոնք ձեզ ևս մի քանի սպիտակ մազ կպարգևեն։
Նկարում՝ նոյեմբերի 3-ին ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին հանրությանը ներկայացված վերջին քարտեզն է։ Մոխրագույնով նշվածը թշնամու առաջխաղացումն է։ Ինչպես տեսնում ենք ու ինչպես կարող ենք փաստել՝ թշնամին մոտեցել էր Սյունիքին, բայց ոչ այն աստիճանի, որ մարդիկ թողնեին իրենց տներն ու փախչեին։
Այսօր ադրբեջանական զորքը մտել ու մեջտեղից կիսել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը, որը նշված է կարմիր սլաքով։ Վկայակոչել են GPS-ին ու նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթին։
Մի քիչ անտեղյակների համար ասեմ, որ այդ հատվածում Սյունիքը սահմանակից է այսպես ասած Ղուբաթլիի ու Զանգելանի շրջաններին։ Դրանք առանձին շրջաններ են, ինչպես Քելբաջարը, Լաչինն ու Աղդամը։
Ու այստեղ է, որ սկսվում է ողջ սարսափը։ Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում պարզ ասվում է՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Նոյեմբերի 10-ի դրությամբ ադրբեջանական զորքը Սյունիքից հեռու է եղել առնվազն 10 կիլոմետր ու ոչ մի կերպ չէր կարող դիրք զբաղեցներ Շուռնուխի տակ կամ Որոտանում (նշված է դեղին սլաքով)։
Այստեղ մնում է միայն երկրորդ տարբերակը. հանձնել են այնպես, ինչպես, օրինակ, Քարվաճառը կամ Աղդամը։ Բայց այստեղ ևս ձեզ անակնկալ է սպասվում։ Նոյեմբերի 10-ի փաստաթղթում ոչ մի խոսք չկա Զանգելանի ու Ղուբաթլիի շրջանների մասին։ ՈՉ ՄԻ։ Փատաթղթի մեջ պարզ ասվում է՝ հայկական զինուժը դուրս է գալիս Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջաններից։
Դուք կասեք՝ դրանք այն 7 շրջանների մեջ էին մտնում, որոնք պետք է հանձնեինք։ Ես կասեմ՝ ճիշտ եք, իսկ ինչո՞ւ այդ շրջաններից 3-ի մասին հստակ ձևակերպում կա (Աղդամ, Քելբաջար, Լաչին), 2-ը կորցրել են պատերազմի հետևանքով (Ֆիզուլի, Ջեբրայիլ), իսկ մյուս երկուսի մասին ոչ մի տեղ չի հիշատակվում (Ղուբաթլի, Զանգելան)։
Ու թերևս էս ամենը անալիզ անելուց ու հասկանալուց հետո, բոլորիս մի հարց ա տանջում. ի՞նչ է իրականում նոյեմբերի 10-ին ստորագրել դավաճանը։ Այն փաստաթուղթը, որը ներկայացվել է հանրությանը, քիչ աղերս ունի իրականության հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել