Արդարադատության նախարարը, ով հավանաբար իր մասնագիտական կյանքում կալանավորման միջնորդություն անգամ չի տեսել ուր մնաց Դատարանում դրա դեմ բովանդակային առարկություն ներկայացնի, խոսում է դատական ակտերի մասին և ասում է, որ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄՆԵՐԸ խախտում են քաղաքացիների իրավունքները: Զուտ տեղեկացնեմ պաշտոնատար անձին` ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄԸ ՊԱՏԻԺ ՉԷ այլ զուտ խափանման միջոց է, ավելին 90% գործերով նույնիսկ տուժող չկա: Հետևաբար քաղաքացու իրավունքները ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈւՄ ԵՆ, իսկ դուք Կառավարության շենք գնացող իրավապահների հետ հենց ԽԱԽՏՈւՄ ԵՔ: Պնդում է արվում թե «հիմնավոր միջնորդությունները մերժվում են», Դուք ուղղակի ՍՏՈւՄ ԵՔ: Մի հատ առաջարկ անեմ, հրապարակեք այդ միջնորդությունները մերժած դատական ակտերը և «ջուր» միջնորդությունները, թող բոլորը հասկանան ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ և պարզապես նախարարի անհիմն խոսքի, հերթական ճնշման փորձերի տարբերությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել