Պատմությունը մի բան է փաստում՝ մենք ի վիճակի չենք, իսկ, եթե ավելի անկեղծ, չենք էլ ցանկանում, զահլա չկա իր դասերից հետևություններ անել։
Մեջը փող չկա, չնայած մեծ հավանականությամբ կարան վիզդ կտրեն։
Սա ինչի եմ ասում՝ նախորդ պատերազմից ու այսօր առկա վտանգի ընկալումից 《պետական》 ու անհատական մակարդակում զրո հետևություն, զրո քայլ։
Իրականում սպասում ենք ցեղասպանվելուն։
Հետո մի քանիսը կփրկվեն, կասեն ռուսներն ու 《նախկիններին》 էին մեղավոր։
Անմեղսունակությունը դարձել է կենսակերպ։ Ու թվում է, որ դա մի տեսակ ժառանգած է, նոր ախտ չէ։
Ինչ ասեմ... Չնայած որ ասեմ, ի՞նչ։ Ոչ մի բան։
Հասկացողները քիչ են, քայլ անողները՝ առավել։
Մի վիճակում ենք, երբ ֆիզիկական անվտանգության օրակարգը զրոյական է։
Երբ մտածելը հակացուցված է անգամ սեփական անվտանգության ապահովման դիրքերից։
Լավ, ենթադրենք ձեզ մատաղ անելու մասով պայմանավորվել են.
Ի՞նչ, դուք էլ հեզ ու համեստ սուրուով գնալու եք կառափնարա՞ն, սպանդանո՞ց... ոչ մի դիմադրությու՞ն...
Նախկինում էլ Օսմանյան կայսրության թվերին հայերին լցնում էին եկեղեցին, վառում։
Ոնց հասկացա ժառանգած վարքը զորեղ է։