Հայրենիք պարտված, շուրջ 5000 զոհ, 1000-ավոր անհայտ կորած, գերեվարված, վիրավորված ու անտուն մնացած հայրենակիցներ ունեցող իշխող ուժը նախաձեռնում է՝
1. բախում հրահրող երթ դեպի Եռաբլուր, որն ամփոփվում է՝ «Նիկո՛լ, վարչապետ» բացականչություններով, ծափերով եւ սուլոցներով, զոհված հերոսների հարազատներին հարվածելով ու հրելով,
2. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Naira Zohrabyan
ի լիազորությունների դադարեցման գործընթաց,
3. մասնագիտացված դատարանների հիմնում՝ մարդկանց կալանավորելու նպատակով, եւ այդպես շարունակ։
Վերոնշյալնե՞րն են այս խայտառակ իրավիճակում օրակարգային առաջնահերթություն ունեցող խնդիրները։
Չնայած ձեր համար ակնհայտ է, որ՝ այո՛, քանի որ ձեր միակ առաջնային օրակարգը՝ աթոռին սոսնձված մնալն է։
Չէ, լրիվ կտրվել եք ձեր իսկ ձեռքով խեղած իրականությունից!
Արդեն 90 օր է անցել պատերազմի մեկնարկից, եւ 47 օր այդ խայտառակ կապիտուլյացիոն ակտից, միգուցե նեղություն կրեիք անհայտ կորածների եւ գերեւարվածների որոնողական եւ հետբերման աշխատանքների օպերատիվությունն ապահովելու ուղղությամբ: Գոնե, օրինակ.
1. Զանգերը տեղորոշող սարքավորումներ կիրառեիք՝ թաքնված զինծառայողների գտնվելու վայրը պարզելու եւ դուրս բերելու նպատակով (իսկ այդպիսի բազմաթիվ զանգեր են եղել).
2. ԴՆԹ անալիզների կարճաժամկետ ապահովման սարքավորումներ ներկրեիք, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հարազատներին, որոնողական աշխատանքներ կատարելու եւ ձեր գլուխն ազատելու նպատակով, Արցախ ճանապարհելու փոխարեն։
ի վերջո՝ խոսքը մարդային կյանքերի մասին է, ու հայտնի է, որ այս թեմաներին անդրադառնում եք՝ բացառապես բարձրացող աղմուկը կանխելու եւ աթոռներիդ սպառնացող վտանգը նվազեցնելու նպատակով, կամ, գոնե, կարող մասնագետներին ներգրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել