Հարավ-արևելյան ճակատային գծում ընթացող թեժ մարտերի ժամանակ արդյունավետ գործողություններով աչքի են ընկել և թշնամուն մեծաքանակ կենդանի ուժի կորուստներ պատճառել կապիտան Ռաֆայել Ալեքսանդրի Միրզոյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սամվելի Ալոյանը, պահեստազորայիններ Արսեն Վլադիմիրի Խուրշուդյանը, Աշոտ Մհերի Հայրումյանը, Միհրան Վլադիմիրի Բաղդասարյանը, Գագիկ Հրանտի Հարությունյանը, շարքային Մելիք Արթուրի Մարկոսյանը, կրտսեր սերժանտ Սուրեն Արտակի Ղազարյանը, ավագ լեյտենանտ Հայկ Մուշեղի Գևորգյանը, կապիտան Սուրեն Վալերիի Հարությունյանը, կրտսեր սերժանտներ Մեսրոպ Հայկի Բադալյանը, Համլետ Արսենի Բարսեղյանն ու Սերոբ Սահակի Նահապետյանը:
Կապիտան Կարեն Ներսիկի Ալեքսանյանը իր ղեկավարած ստորաբաժանման անձնակազմով ոչնչացրել է թշնամու մեկ հարվածային ԱԹՍ:
Լեյտենանտ Հարութ Արարատի Համզոյանը, շարքայիններ Տիգրան Գնելի Հակոբյանն ու Շանթ Կարենի Շահինյանը ճակատային գծի հարավային հատվածում ոչնչացրել են թշնամու հակատանկային հաշվարկի երկու կրակակետ:
Իր ծառայողական պարտականությունները բարդ մարտական պայմաններում բարեխղճորեն ու նվիրումով է կատարել կրտսեր սերժանտ-պայմանագրային Վահրամ Սերգեյի Մարտիրոսյանը:
Փառք մեր հերոսներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել