Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն վաճառողը այսօրվա նիստում հանգիստ խոսում է հերթական՝ Արցախից հետո արդեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերը թշնամուն թողնելու մասին՝ բնակիչներին խոստանալով փոխհատուցում: Այդ ինչպե՞ս է փոխհատուցելու վաճառած հայրենիքի դիմաց դավաճան տականքը, ինչպե՞ս...
Ստախոս բարոյազուրկը ընդամենը մի քանի օր առաջ վստահեցնում էր, թե «Սյունիքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել», իսկ ինչ է ասում այսօր.
«Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:
...բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը փոխհատուցման տարբերակներ կառաջարկի, որը կլինի լիարժեք»,- կառավարության նիստում բարբաջել է հողատու դավաճանը:

վախկոտ, բարոյազուրկ նիկոլ փաշինյանը վրեժ է լուծում արժանապատիվ շուռնուխցիներից՝ գյուղ ներխուժած՝ 2018թ. իրեն սատարող ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) ակտիվիստներին ծեծելու և գյուղից վռնդելու համար:
Այսպես օր-օրի բթացնելու է ձեր զգոնությունն ու թշնամուն գերի հանձնի մի ողջ ժողովրդի: Ասում են՝ ալիևն էլ իրեն է աշխատանքի դիմաց փոխհատուցում խոստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել