Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ բախվել է կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 
 
Վերջինն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված «BYD» էլեկատրամոբիլին, վերջինն էլ բախվել է կայանված «BMW»-ին: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով  տուժածներ չկան:
 
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները: 
 
«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմած, և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել