Հադրութի եւ Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին դուրս է բերվել 8 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Շուշիում, Ջաբրայիլում եւ Զանգելանի տարածքում»,- նշեց Թադեւոսյանն ու ա հավելեց, որ առ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի աճյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել