«Իմքայլականներն» իսկապես չեն հասկանում, թե ինչ են արել իրենց շեֆի գլխավորությամբ: Այնպիսի տպավորություն է, որ եթե մեզ մնա Երեւանի մի երկու վարչական շրջան, որոնք կոչվելու են «Հայաստանի հանրապետություն», նրանք դարձյալ պինդ գրկելու են իրենց մանդատները, հպարտորեն անվանելու են իրենց «պատգամավոր» ու շարունակելու են ինչ-որ ճառեր արտասանել: Այն մարդիկ, որոնց ես հարգում էի, չէի կասկածում, որ նրանք ամոթ եւ խիղճ ունեն, վստահ էի, որ այս խայտառակությունից հետո վայր կդնեն իրենց մանդատները եւ դուրս կգան քաղաքականությունից: Զարմացած եմ ու խորապես հիասթափված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: