Ուզում եմ երկու անգամ միտինգի և երթի գնացած և այդ միտինգի կազմակերպիչներից դժգոհելու ինքնակազմակերպման և ինքնակառավարման ջիղից ունենալ: Հասկանում եմ, որ օխլոսապետին դիմանալու համբերությունն այլևս սպառվել է, իսկ գործողություններն ավելի շատ action-ի կարիք ունեն: Սա է ավելացնելու ամեն օրվա կտրվածքով «ձնագնդի մեծացման էֆեկտը»: Սա պայքար է հանունի համար և այդ պայքարը կտևի նույնքան, որքան խորն են հանունի ձեր ընկալումն ու արժևորումը: Բացարձակ էական չէ, թե ով է կազմակերպում, ինչ և ինչպես է ասում: Ես կամ ու ես համաձայն չեմ և պատրաստ եմ լինել տեղում իմ բաժին պրոտեստով: Այսպիսին պետք է լինի մոտեցումը:
Մի բանում համաձայն եմ. գործողություններն ու հավաքի մասնակիցների ֆունկցիոնալը պետք է ավելացվի: Մարդիկ գործ են ուզում անել և պասիվ դերում չեն ուզում լինել: Այլ կերպ ասած՝ «զանգ են ուզում կախել ճառեր լսելու փոխարեն»: Պետք է ցույց տալ «զանգեր կախելու» տեղերը և ձևերը: Կարծում եմ՝ շուտով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել