Armenpress.am-ը գրում է․
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Մադրիդ այցելության ընթացքում հիշել է դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Տիխանովսկայան գտնվում է Իսպանիայում՝ երկրի կառավարության ղեկավարների հետ բանակցություններ վարելու նպատակով:
«Մենք անցումային դժվար ժամանակաշրջան կունենանք և շնորհիվ Իսպանիայի փորձի ու աջակցության, վստահ եմ, այն կանցնի բավականին հաջող: Սա իմ առաջին այցելությունն է Իսպանիա ու շատ ուրախ եմ կառավարության հսկայական աջակցությունը ստանալու համար: Հասկանում եմ, թե ինչու եք դուք մեր ցավը այսքան սուր զգում, որովհետև ձեր պատմության մեջ նույնպես եղել է դժվար դիկտատորական ժամանակահատված՝ Ֆրանկոյի կառավարման ժամանակ: Մենք այստեղ ամբողջական հասկացվածություն և աջակցություն գտանք մեր իրավիճակին: Մեզ վստահեցրել են, որ Իսպանիան կաջակցի ու համերաշխություն կհայտնի որքան կկարողանա»,- ասել է Տիխանովսկայան՝ Իսպանիայի արտգործնախարար Արանչե Գոնսալեսի հետ ասուլիսում:



