Pastinfo.am-ը գրում է․

Մենք դատախազությունից պահանջել ենք՝ մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին, ձերբակալել նրան և կասեցնել նրա լիազորությունները վարչապետի պաշտոնում: Այս մասին Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: Նա նաև նշեց, որ այսօր՝ ժամը 12-ին մի քանի իրավաբաններով կլինեն դատախազության դիմաց և կսպասեն դատախազության պատասխանին.

«Մենք դատախազությունից ակնկալում ենք գործողություն՝ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով՝ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և կասեցնել լիազորությունները, որովհետև նրա հանցավոր արարքներն ակնհայտ են և ներկայացվել են դատախազություն»,-ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս է ՀՀ-ում գործող տարբեր կազմակերպություններ և համայնքներ ցույց են տվել, որ Փաշինյանը այլևս չունի իշխանություն.

«Նիկոլ Փաշինյանը, որ 2018թ-ին ասում էր, թե ինքը չի վախենում մահից, այսօր շրջում է 200-300 թիկնազորով և զինված ինքնաձիգով։ Եթե նա այդպես է պատկերացնում իր գոյությունը Հայաստանում, ապա թող այդպես վախվորած, հանցագործին բնորոշ ձևով ապրի»,-ասաց Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել