Ինչքան սուտ կա, հավաքել և համոզում են, որ հավատանք:
Որ ուղղությամբ նայում ես, ստում են, չափազանցնում են, ծայրահեղացնում են, էլ ավելի ողբերգական են դարձնում:
Թողե՛ք, մեր ժողովուրդը դուրս գա այս ՛՛Սև ու սպիտակ՛՛ խավարի միջից, թողե՛ք, որ ապրի մեր ժողովուրդը:
Խորապես համոզվել եմ՝ մեր երկրում սուտ խոսացողներին և սուտ լուրեր տարածողներին պետք է խստորեն պատժել` անկախ նրանից, թե ով է:
Սա մի յուրովի ՛՛Դիվերսիա՛՛ է մեր պետության ու հասարակության նկատմամբ:
Սա մեր ինքանպաշտպանական համակարգը կազմաքանդող գործիք է, որ այլասերում է, որ սպանում է հավատն ու հույսը պետության ու հայրենիքի ապագայի նկատմամբ:
Մեր հասարակությունը պետք է ո՛չ ասի բոլոր ժամանակների ստախոսներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1528613734007259&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել