Yerkir.am-ը գրում է․
Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը Yerkir.am-ին պատմել է Սիսիանի եկեղեցում այսօր իր եւ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած դեպքի մասին։
-Տե՛ր Պարգեւ, ինչպե՞ս կմեկնաբանեք եկեղեցում տեղի ունեցածը, զինված խմբով եկեղեցի մտնելու իրողությունը։
-Իր խնդիրն է, թե ուր կմտնի։ Ես պարզապես խորհուրդ եմ տվել՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ։
-Վարչապետի ձեռքը օդում թողեցիք, ինչո՞ւ:
-Անձնական մոտեցում է։
-Դուք Փաշինյանին դո՞ւրս հրավիրեցիք եկեղեցուց։
-Ես Նիկոլ Փաշինյանին դուրս չեմ հրավիրել, նա դուրս էր գալիս։
-Կադրերից երեւում է՝ չեք բարեւում վարչապետին։
-Այո:
-Անձնական վերաբերմունքը պայմանավորված է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակո՞վ։
-Ոչ, իմ անձնական վերաբերմունքը վաղուց է ձեւավորված։
-Իսկ ի՞նչ տրամադրություն է սիսիանցիների մոտ։
-Տարբեր, ամենազանազան։
-Սահմանային փոփոխություններով պայմանավորված՝ ի՞նչ հոգեվիճակ է։
-Քաղաքապետարանը, սահմանային փոփոխություններով պայմանավորված, իր տեսակետն արդեն հայտնել է։
-Ձեր մեկնաբանությունը կուզեի լսել Սյունիքի այսօրվա դեպքերի հետ կապված:
-Խնդրում եմ, հիմա անհարմար է երկար խոսել, եթե կարելի է հետո խոսենք։
Հ․Գ․ Մեր աղբյուրներից քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Տեր Պարգեւի տանը։ Մանրամասները՝ քիչ անց։