Past.am-ը գրում է․

«ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նախօրեին հարցազրույցում հաստատեց, որ իր պաշտոնավարության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքը հրաժարվել է կատարել վարչապետի հանձնարարականները:

Ըստ մեր հավաստի աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը այդպիսի մի հրահանգ տվել է գնդապետ Համբարձումյանին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի վերաբերյալ, որը Համբարձումյանը չի կատարել:

Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը բառացի հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»: Համբարձումյանը վարչապետին ասել է, որ չի կարող հրահանգ տալ հոգևորականի վրա ձեռք բարձրացնել, որից հետո առաջարկել է դիմում գրել, դուրս գալ, որը բավարարվել է։

Հիշեցնենք, որ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը բազմիցս սուր քննադատական խոսքով էր հանդես գալիս իր կոչերում և հարցազրույցներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել