Panorama.am-ը գրում է․

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք պոպուլիստական, ամբոխահաճ այց է, որով ինքը ցույց է տալիս, թե խաղաղություն է բերել Սյունիք։

«Նա, դավաճանաբար տալով մեր ազատագրված տարածքները, հայտարարեց, թե փրկել է 25 հազար զինվորներին՝ շրջափակման մեջ հայտնվելուց և սպանվելուց։ 6200 զոհված ու անհետ կորած տալով՝ նա իբր փրկել է մեր զինվորներին։ Նա ջախջախեց մեր բանակն ու թուրքին բերեց, հասցրեց Սյունիքի դարպասների մոտ։ Ամբողջ սահմանագիծը գծում է Ադրբեջանը, և մարտավարական բոլոր կարևոր դիրքերը վերցնում է Ադրբեջանը։ Սյունիքի բոլոր ջրային, անտառային, հողային, արոտավայրային և մշակվող հողատարածքների մեծ մասն այսօր հասանելի է ադրբեջանական զինուժին, և ենթակա չէ մեր կողմից մշակման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազատամարտիկը։

Նրա խոսքով, Սյունիք կատարած այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է «փրկել իր կաշին», թեև նրան որևէ մեկը չի դիմավորում Սյունիքում, ճանապարհները փակել են նրա առաջ, և տասը ավտոբուս ոստիկաններն են բացել այդ ճանապարհները։  
   
«Սյունեցիների հայտարարությունը, թե Նիկոլը 3 մլրդ է վերցրել Սյունիքը վաճառելու համար, ես չեմ կարող ասել՝ ճիշտ է, թե չէ, բայց վստահ կարող եմ ասել, որ նա կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հրամանները, որով պետք է թուրքերին տա հնարավորություն՝ Սյունիքում գերիշխանություն ունենալու։ Նա պետք է թուրքերին Սյունիքով Նախիջևանի հետ կապ հաստատելու հնարավորություն տա»,- կարծիք հայտնեց Վոլոդյա Ավետիսյանը։   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել