«Հայի տգետն էլ ուրիշ է եղել…։

«Հաղթեցինք… փաշինյանը Եռաբլուր մտավ…»։

Փաստորեն ամբողջ Հայաստանն ու Հայ Ազգը պարտվել է… փաշինանը՝ հաղթել…
Արդյո՞ ք իսկապես սգո հարգանք էր, որ մատուցվեց մեր նահատակներին…

Թավշյա մեծ հեղափոխականը այդքան ոստիկաններով, թիկնապահներով, պաշտպանվող հովանոցներով և պահված զենքերո՞վ պիտի այցելեր Եռաբլուր… Այդպես թշանամու հող են այցելում, ոչ՝ Եռաբլուր, ուր մեր նահատակներն են ննջում…

Արցունքի կարոտ են թշնամուն հանձնված՝ քանդված ու քանդվող գերեզմանները… Մեր հերոսները ազնվւ արցունք թափող ու հպարտացող շատ ունեն…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բանաստեղծ Անուշ Նակաշյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել