Նիկոլի տապալցած Եռաբլուր-շոուն (կոլաժ)
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված ազգադավը դեկտեմբերի 19-ին քայլերթ էր կազմակերպել դեպի Եռաբլուր, որն ավելի շատ շոուի էր նման...
Ցանկանում են անդրադառնալ այդ խայտառակության մասնակիցների թվին, քանի որ, ըստ լուրերի, Նիկոլի շրջապատում շատ ուրախացած են, որ դրան մասնակցել են, ըստ նույն նիկոլականների,իբրև թե, 18 հազար մարդ, որն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում...
Ըստ անկախ աղբյուրների, այդ քայլերթին մասնակցել է լավագույն դեպքում 10-12 հազար մարդ...
Նախ, շատ զարմանալի է, որ իշխանություններն ուրախանում են իրենց մատնանշած՝ 18 հազար թվից, երբ ընդամենը 2,5 տարի առաջ չունենալով որևէ իշխանություն Նիկոլ Անհողը մի կոչով Հանրապետության հրապարակում, ըստ նույն նկոլականների, 100 հազարից ավելի մարդ էր հավաքում, իսկ 2018 թ-ի աշնանը՝ ԱԺ շենքը շրջափակման ժամանակ՝ 60-70 հազար մարդ արձագանքեց նրա կոչին...
Երկրի վարչապետը մշտապես խոսում է ժողովրդի անունից, հայտարարում է, որ ժողովրդի հետ ինչ-որ բաներ է խոսում ուղիղ եթերներով, ինչ-որ բաներ է պայմանավորվում և այլն, ու հիմա պարզվում է, որ այդ ժողովուրդն, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, 10-18 հազարն է...
Նիկոլն ու իր շրջապատն այս երթը գովազդում էին մեկ շաբաթ,իսկ երթի օրը՝ առավոտյան, ուղիղ եթեր մտավ և ժողովրդին երթի հրավիրեց... Մեկ շաբաթ է ամբողջ պետական ապարատն օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը ողջ Հայաստանով մեկ, այդ թվում նաև Շիրակի մարզում և Գյումրիում (բազմաթիվ ապացույցներ կան), պատրաստվում էր այս երթին ու պարզվեց, որ նախորդներից ժառանգած այդ "աշխատաոճի" շնորհիվ Նիկոլին, հաջողվեց ընդամենը այդ փոքրաթիվ քանակությամբ մարդկանց հավաքել Հանրապետության հրապարակում և շարժվել դեպի Եռաբլուր...
Մեկ շաբաթ է բազմաթիվ ԶԼՄ-ներ տեղեկություններ էին հրապարակում, ըստ որի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի, ՊՆ-ի, ՏԻՄ ոլորտի բազմաթիվ աշխատողների պարտադրում են դեկտեմբերի 19-ին մասնկացել Նիկոլի երթ-շոուին...Զարմանալի չէր, որ երթից ժամեր անց բավական լավատեղյակ Mediaport թելեգրամ ալիքը հրապարակեց տվյալներ, ըստ որի դավաճան Նիկոլի երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, ՊՆ 4000 աշխատայից, Ռազմական ոստիկանության 1000 և ՏԻՄ-ի շուրջ 2000 աշխատակիցներ...Սրանց եթե գումարենք նաև ազգադավ Նիկոլի մեծաքանակ թիկնազորին և իշխանության ներկայացուցիչներին, ապա կստացվի ևս մի պատկառելի թիվ...
Ու այս տանուլ տված "միկրո" մասնակիցներով երթը, որի կեսից ավելին, եթե հավատանք Mediaport-ին, իրավապահ ու ուժայիններ կառույցների ներկայացուցիչներն են եղել, ինչ-որ մեկը կարող է ներկայացնել որպես "ժողովրդի" վարչապետի հաղթանակ և հրճվե՞լ...
Նիկոլը խայտառակ պարտություն կրեց կազմակերպելով այս երթ-շոուն... Նա մտածում էր, որ թե՛ մեր հասարակությանը, թե՛ հատկապես ՌԴ նախագհ Պուտինին ցույց կտա, թե ինչ աջակցություն ունի հասարակության մոտ... Սակայն ստացվեց հակառակը.Նիկոլն իր միկրո երթով պարտվեց, բայց Եռաբլուրում հային դուրս բերելով հայի դեմ ուղղակի հրճվանք առաջացրեց իրեն շատ "անկիրթ" ձևով նվաստացրած և նսեմացրած Իլհամի մոտ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել