Դավաճան Նիկոլն այսօր կարողացավ Եռաբլուր ներխուժել։ Իր կողմնակիցները դա հաղթանակ են կոչում։ Իր կողմնակիցներից ոչ ոք, սակայն, չի հարցնում, թե ում հաղթեց Նիկոլը՝ զոհված զինվորներին մայրերի՞ն։ Ազատամարտիկների՞ն։ Ու՞մ դեմ էր կռվի ելել դավաճան Նիկոլն ու իրեն հետևող խաժամուժը…
Այս հարցը նիկոլականների շրջանում երբեք չի առաջանա։ Ոչ էլ պետք է։ Թող մտածեն, որ հաղթել են։ Ինչպես որ պատերազմի ընթացքում էին անընդհատ «հաղթում», այս անգամ էլ արդյունքը նույնն է լինելու։ Նրանք չեն հասկանում, բայց այսօր ընկել է նիկոլիզմի պայմանական Շուշին։ Նրանք դեռ մի քանի օր էլ կարող են իրար խաբել՝ ասելով, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Բայց դա ոչինչ այլևս չի փոխի։ Նիկոլիզմի մեջքն այսօր կոտրվեց։ Նիկոլը առաջին անգամ թուք ու մուր կերավ Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներից։ Սրան հաջորդող օրերին նա պարզապես խեղդվելու է այդ թքի մեջ։
Ուրիշ կարևոր բան էլ տեղի ունեցավ երեկ և այսօր՝ Ազգը ոտքի է կանգնել։ Տեսա՞ք երեկվա հիշատակի երթը դեպի Եռաբլուր։ Իսկ այսօրվա հոգեհանգստի կա՞րգը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Մեր Ազգը մաքուր է, ազնիվ ու լուսավոր։ Եվ հենց այդ ուժով է նա փրկում ժողովրդին։ Ազգը ոտքի է կանգնել և կոտրել նիկոլիզմի մեջքը։ Եվ ուրեմն մնացածն էլ շուտով լավ կլինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10223620378957250
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել