Ու ո՞նց եք գնալու դավաճանի կողմից կազմակերպված երթի, ու ո՞նց եք նայելու որդեկորույս մայրերի աչքերի մեջ և անցնելու գերեզմանների կողքով։
Հետո տուն գալու ու գրկելու ձեր երեխաներին։
Արդյո՞ք որևէ մեկը ունի իրավունք ձեզ սպառնալու կամ ստիպելու։ Ի վերջո ժամանակն է, որ մեջքներդ ուղղեք, բացեք ձեր աչքերը և հասկանաք, որ ընտրել եք դավաճանական կառավարություն, որը սպանեց ձեր որդիներին, ձեր մեծահասակներին ու հիմա էլ ծախում է ձեր հայրենիքը։
Վաղվա երթի փոխարեն ամեն ոք կարող է այլ օր գնալ Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել մեր նահատակված զինվորներին, իսկ ֆինանսական աջակցություն՝ մեր վիրավոր և վերականգնողական բուժման կարիք ունեցող զինվորներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mari.darakchyan.7/posts/681583209170801
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



