Ռազմական հանցագործ Ալիևն անընդհատ կրկնում է դավաճան նիկոլի՝ ռազմական պարտության թեզը։
Վաճառված պատերազմի բոլոր հանգամանքները պարզվելուց հետո, Բաքվի բռնապետը նույնպես խնդիրներ է ունենալու սեփական երկրում, քանզի վերջինիս՝ ինչպես հողատուին, չեն ներելու բազմաթիվ զոհերից հետո պատերազմի ելքը պայմանավորվելու համար։
Բաքվի ծաղրածուն նիկոլին թշնամի չի համարում, քանզի «հայկական Էլչիբեյը» Ալիևի համար ցանկալի ղեկավար է, ով մաս-մաս զիջում է մեր հայրենիքը։
Ավելին, կրկնելով դավաճանի թեզը, Բաքվի տեռորիստն ուղղակիորեն պաշտպանում է հողատուին հայ ժողովրդից։
Ռազմական հանցագործը նիկոլին դաշնակից է համարում՝ անընդհատ կրկնելով՝ տարիներ շարունակ իրեն սանձած Քոչարյանին ու Սարգսյանին հաղթելու մասին։
Հ.Գ. Ի գիտություն Շուշին, Հադրութն ու Հայաստանի որոշ տարածքներ օկուպացրած ծաղրածուի, հայոց հաղթական բանակը չի պարտվել և դեռ ազատագրելու է Արցախի և Հայաստանի օկուպացված տարածքները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել