Tert.am-ը գրում է․
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին, Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին: Բացի այդ, նա նշել է, որ այդ ամենը շահարկումներ են, որոնք կոչված են փչացնելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները:
Մոսկվան ենթադրում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կհասկանա, թե ինչ է տեղի ունենում, ասել է Պուտինը: Բացի այդ, ՌԴ ղեկավարը հույս ունի, որ Ջո Բայդենը կլուծի Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/12/17/putin/3474104
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



