Armenpress.am-ը գրում է․
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպը:
«Պետքարտուղարը շփվել է կորոնավիրուսի դրական թեստ հանձնած անձի հետ, պետքարտուղարը հանձնել է թեստ, որը եղել է բացասական, սակայն նա կանցնի ինքնամեկուսացման»,- նշել է գերատեսչությունը:
Պոմպեոն այժմ գտնվում է պետական դեպարտամենտի բժշկական ծառայության հսկողության ներքո:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1038058.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



