Հայաստանի տասնյակ հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ այսօր երթի էին դուրս եկել։ Մարդիկ հստակ պահանջ ունեն՝ դավաճանի հեռացում։ Երթի ընթացքում բազում քաղաքացիներ էին մոտենում ու պահանջում, որ էլ տուն չգնանք, մնանք փողոցում և հանրային ճնշման միջոցով ստիպենք դավաճանին հրաժարական տալ։
Երկրորդ պահանջն էլ կա, որը գրեթե նույն սկզբունքայնությամբ կրկնում են մեր քաղաքացիները։ Ասում են՝ Նիկոլը չպիտի կարողանա Եռաբլուր գնա։ Շատ շատերի համար դա արժանապատվության հարց է դարձել։ Մարդիկ անգամ պատրաստվում են գնալ և խոչընդոտել դավաճանի հնարավոր մուտքը Եռաբլուր։
Բայց Նիկոլը, կարծես, այդպես էլ չի ուզում հասկանա մեր ժողովրդի պահանջը։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն հիմա ընկած մարզերում մարդ են ցուցակագրում, որ շաբաթ օրն ավտոբուսներով բերեն Երևան՝ նիկոլի կազմակերպած երեսպաշտության երթին մասնակցելու։
Սիրելի հայրենակիցներ, հիմա դիմում եմ ձեզ։ Մի ընդդիմացեք վարչական ռեսուրսին։ Անիմաստ նյարդեր մի ծախսեք։ Եթե տրանսպորտ է տրամադրվում ձեզ, ապա նստեք և եկեք Երևան։ Ուղիղ Ազատության հրապարակ։ Շաբաթ օրը Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները հենց այնտեղ են լինելու։ Ուղիղ 15։00-ին կսկսվի հիշատակի հանրահավաքը, այնուհետև սգո երթ։ Եկեք և միացեք ժողովրդին։ Միասին մենք կփրկենք մեր Հայրենիքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել