Infoport.am-ը գրում է․

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը քիչ հետո պաշտոնական հայտարարությունով հանդես կգա համացանցում ադրբեջանական կողմից տարածված՝ հայ զինվորականների գերեվարման մասին տեսանյութի վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը համացանցում տեսանյութ է տարածել հայ 100 զինծառայող իբրև թե գերեվարելու մասին։

Տեսանյութում պարզ չէ, թե գործողությունը որտեղ է տեղի ունենում։

Չնայած հանրային անհանգստությանը՝ պատկան մարմինները շուրջ մեկ ժամից ավել ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել