Panorama.am-ը գրում է․

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռաֆայել Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս  պետք է պայքարել տարբեր նեոլիբերալ ՀԿ-ների, օրինակ «Սորոսի» հիմնադրամի դեմ։

Պատասխանելով հարցին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ հայ ժողովրդին լիբերալիզմ էլ է պետք, գլոբալիզացիա էլ, բայց նեոլիբերալիզմն ու նեոգլոբալիզմը կործանարար են։

«Դրանց հիմքում դրված է, որ պետական սահմանը, պետությունն ու ազգերը խանգարող բան են, պետք է լինի մի միջազգային աշխատուժ։ Մենք հեռու ենք դրանից, հլը մի քիչ ազատություն ստանանք, հետո նոր խոսենք այդ ամենից»,- ասաց վաչապետի միասնական թեկնածուն։

Ռաֆայել Վարդանյանը ևս մեկ հարց հնչեցրեց. «Ո՞ւմ հետ ենք համագործակցելու, ո՞վ է դառնալու մեզ համար դաշնակից՝ գումարներ ներարկելու համար։ Ի՞նչ ճանապարհով և որքա՞ն ժամանակում կկարողանանք ոտքի կանգնել»։

Ի պատասխան, Վազգեն Մանուկյանն ասաց, որ օրինակ, Ճապոնիան բացարձակապես ոչ մի ռեսուրս չունի՝ ոչ հանք, ոչ նավթ, բայց կարողացել է իր տնտեսությունը կառուցել իր աշխատանքի ճիշտ կազմակերպման վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել