Զանգվածային լրատվության միջոցների համար
2014 թվականի հունիսին անչափահաս հայ երեխային առևանգած և հոշոտած, զինվորական չհանդիսացող հայ տղամարդուն սպանած, հայ կնոջը հրազենային վնասվածքներ պատճառած ադրբեջանցիներ՝ Դիլհամ Ասկերովն ու Շահվազ Գուլիևը միջազգային որևէ փաստաթղթի հիման վրա չեն կարող հանդիսանալ ՌԱԶՄԱԳԵՐ!
Նրանք ազգային պատկանելության հիմքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ են, որոնց այսօրվա արտահանձման իրավական ընթացակարգը և հիմքերը պետք է դառնան մանրամասն քննության առարկա։
Նշված ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ նկատմամբ «ռազմագերի» տերմինի կիրառումն անարգանք է նրանց կողմից սպանված հայ երեխայի և հայ տղամարդու հիշողության նկատմամբ։
Խնդրում եմ զանգվածային լրատվության միջոցներին նշված անձանց որևէ կերպ չներկայացնել որպես ՌԱԶՄԱԳԵՐԻ։
Նույն կերպ ռազմագերի կարող է համարվել քնած հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովը։
Իսկ գերագույն Դավաճանը թող շարունակի պիտակավորել իր արդարացի ցասումն արտահայտող հայ ազգին՝ անարձագանք թողնելով Ալիեւի վիրավորանքները, եւ ի կատար ածելով այդ ստահակի պահանջները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3478585175509901
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել