Ադրբեջանին են հանձնվել 2014 թվականին Քարվաճառի շրջանում պատանու սպանության համար դատապարտված Դիլհամ Ասկերովը ու Շահբազ Գուլիևը:
Այդ երկու ստահակը ռազմագերի չեն, նրանք դատապարտյալներ են՝ դատապարտվել են Արցախի Հանրապետության դատարանի կողմից:
Այս իրավիճակում նրանք կարող էին ազատ արձակվել կամ ԱՀ նախագահի կողմից ներում շնորհվելու եղանակով, կամ իրավասու դատարանի կողմից՝ դատավճիռը բեկանվելու դեպքում:
Իշխանություն կոչվածները պարտավոր են պատասխանել, թե ի՞նչ հիմքով են ազատել մարդասպաններին, ինչու՞ են նրանց հանձնել, եթե նրանք ռազմագերի չեն հանդիսանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել